«Երևանյան հեռանկարների» շրջանակում Երևանում ելույթ կունենան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը
Մշակույթ
09:30 19/12/2020
Հայաստան

«Երևանյան հեռանկարների» շրջանակում Երևանում ելույթ կունենան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան  դեկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:  Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ՝ ջութակահարուհի  Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան):

Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է: 

Placeholder
«Երևանյան հեռանկարների» շրջանակում Երևանում ելույթ կունենան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը