Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան
Մշակույթ
14:56 20/12/2020
Հայաստան

Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար:

Հասմիկ Պապյանը գրում է.

«Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք...

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով:

Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր, որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում: Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել և անել անհնարինը:

Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը: Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ ունեի և հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու և կյանքը «վայելելու»: Բայց վերադարձել եմ, որովհետև առավել ևս հիմա, Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող և երկընտրանքի առջև կանգնած շատ-շատերին...»։ 

Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու...

Posted by Hasmik Papian on Sunday, 20 December 2020

 

Placeholder
Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան