Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ
Առողջություն
15:11 20/12/2020
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 599 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Այս մասին հայտնում է 1tv.ge կայքը։ 

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 208 638 դեպք, այստեղից ապաքինվել է 180 441 պացիենտ, մահացել է 2 094 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 481 քաղաքացի, 6 654 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 913 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Դեկտեմբերի 19-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 904 նոր դեպք, ապաքինվել էր 4 316 մարդ:

Placeholder
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ