«Գոյություն ունեցող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն կորոնավիրուսի մուտացիայի դեմ»
Առողջություն
18:04 21/12/2020
Աշխարհ

«Գոյություն ունեցող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն կորոնավիրուսի մուտացիայի դեմ»

Գոյություն ունեցող կորոնավիրուսային պատվաստանյութերը արդյունավետ կլինեն Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր մուտացիայի դեմ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գամալեյի անվան Կենտրոնի առաջատար մասնագետ Ֆյոդր Լիսիցինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Այդ պատվաստանյութերը արդյունք կունենան», - ասել է նա՝ պատասխանելով նոր մուտացիայի դեմ պատվաստումների արդյունավետության մասին հարցին։

«Բրիտանացիները այս շտամը փորձարկել են Անգլիայում և Հարավային Աֆրիկայում՝ պատվաստանյութի ազդեցությունն ուսումնասիրելու համար: Այս վիրուսի տարածման տեմպը, չի դանդաղեցնում վիրուսի «մահվան» արագությունը, ինչի համար և օգտագործվում է պատվաստանյութը»,- ասել է նա։

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոքը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացված տարբերակը, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արևելքում հիվանդության արագ տարածման հետ:

Placeholder
«Գոյություն ունեցող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն կորոնավիրուսի մուտացիայի դեմ»