Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացրել
Օրվա թեմա
10:22 24/12/2020
Աշխարհ

Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացրել

Նյու Յորքի մասնագետները ուսումնասիրում են ԱՄՆ-ում սուր ալերգիկ ռեակցիայի մեկ այլ դեպք, որն առաջացել է Pfizer-ի և BioNTech-ի կողմից համատեղ մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Newsweek ամսագրին:

Հաղորդվում է, որ ավելի քան 30 հազար մարդ պատվաստվել է Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ: Առողջապահության ոլորտի մասնագետը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել այս դեղամիջոցի հետևանքով: Սա առաջին նման դեպքն էր Նյու Յորքում, և յոթերորդը՝ Միացյալ Նահանգներում: Վեց դեպքերը իրենց կայքում տեղադրվել են դեկտեմբերի 19-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների կողմից:

«Պատվաստանյութերի օգտագործումը հանգեցնում է կողմնակի բարդությունների և ալերգիկ ռեակցիաների առաջացման։ Նման դեպքերը հայտնի են և պատահում են», -ասել է Առողջապահության և հոգեկան հիգիենայի քաղաքային վարչությունը:

Ինչպես հիշեցնում է վարչությունը, այս դեղամիջոցը մշակողները չեն թաքցրել, որ նման դեպքերը, չնայած հազվադեպ, բայց լինում են: Համապատասխան նախազգուշացումները հայտնվում են կլինիկական փորձարկումների և պատվաստանյութերի հավաստագրման զեկույցներում:

Նշենք, որ ԱՄՆ-ում հավաստագրված երկրորդ պատվաստանյութը պատկանում է  Moderna ընկերությանը։
 

Placeholder
Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացրել