Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը
Սպորտ
20:31 28/12/2020
Հայաստան

Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը

Airthings Masters անվանումով  շախմատի միջազգային առցանց մրցաշարում, երկօրյա պայքարից հետո, Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է  1-6-րդ տեղերը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նախնական փուլում երևանցին ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, այնուհետև հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ  ռուսաստանցի  Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ խաղաղ դաշն է կնքել:

Երկրորդ օրը Արոնյանի հաշվին կեսական միավոր է գրանցվել   ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ուեսլի Սոյի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիաներում։

Առաջին ությակում տեղ գտնող շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Placeholder
Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը