Փորձագետները նշել են ապագայում անպիտան դարձող մասնագիտությունները
Օրվա թեմա
14:42 28/12/2020
Աշխարհ

Փորձագետները նշել են ապագայում անպիտան դարձող մասնագիտությունները

Փորձագետները նշել են այն մասնագիտությունները, որոնք առաջիկա 10 տարում անպետք են դառնալու: «SuperJob» աշխատանք փնտրող ծառայության նախագահ Ալեքսեյ Զախարովն ասել է, որ խոսքը հաշվապահների, բեռնատարների վարորդների ու տաքսու վարորդների մասին է։ Այս մասին գրում է Lenta-ն։

Ըստ նրա, հաշվապահների պահանջարկը ընկնում է թվայնացման աճի և դեպի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զանգվածային անցման ֆոնին, և ապագայում անօդաչու թռչող սարքերը կարող են փոխարինել վարորդներին:

«Բոլոր նոր բեռնատարները կամ արդեն ապահովված են վերազինման հնարավորությունով՝ ավտոմատ շահագործման համար, կամ այդպիսի հնարավորություն բոլոր արտադրողները կկիրառեն մոտ ժամանակներս», - ասել է մասնագետը:

Ըստ Զախարովի, առաջիկա տարիներին օտար լեզուների ուսուցիչների պահանջարկը ևս վտանգված է, ինչը մեծապես պայմանավորված է տեխնոլոգիայի զարգացմամբ: Նա պարզաբանեց, որ լեզուների ուսումնասիրությունը շատերի համար արդեն դառնում է հոբբի, միևնույն ժամանակ աճում է էլեկտրոնային թարգմանության ծառայությունների արդյունավետությունը:

 

Placeholder
Փորձագետները նշել են ապագայում անպիտան դարձող մասնագիտությունները