Բելառուսում սկսվում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցով
Աշխարհում
10:55 29/12/2020
Աշխարհ

Բելառուսում սկսվում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցով

Բելառուսի Հանրապետությունում սկսվում է բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V»  ռուսական պատվաստանյութով։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (РФПИ) հայտարարության մեջ: Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Բելառուս է ժամանել այսօր՝ դեկտեմբերի 29-ին:

«Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարում են Բելառուսի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»   ռուսական պատվաստանյութով», - ասվում է РФПИ-ի հայտարարությունում։

Բելառուսը դարձավ Ռուսաստանի Դաշնությունից հետո առաջին պետությունը, որը պաշտոնապես գրանցեց «Սպուտնիկ V»-ն: Պատվաստանյութի գրանցման վկայականը տրվել է դեկտեմբերի 21-ին:
 

Placeholder
Բելառուսում սկսվում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցով