Բաբայան. Դավաճանն այսօր հանդիպել է մի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետռեգիստրում
Քաղաքական
21:54 30/12/2020
Հայաստան

Բաբայան. Դավաճանն այսօր հանդիպել է մի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետռեգիստրում

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհդրի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Վարչապետի աթոռին աներեսաբար նստած դավաճանն այսօր հանդիպել է այնպիսի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետական ռեգիստրում:

Ձեր ֆեյք տեսակով էլ արտահերթ ընտրություններ եք ուզում կազմակերպել:
Դուք կեղծելու եք, ամեն ինչ անելու եք, որ Հայրենիքը մինչև վերջ կործանեք»։

Նա գրառմանը կցել է պետռեգիստրի կայքում որոնման արդյունքը, ըստ որի «Հանուն Հանրապետության» կուսակցություն գրանցված չէ։

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ։

Վարչապետի աթոռին աներեսաբար նստած դավաճանն այսօր հանդիպել է այնպիսի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ...

Опубликовано Arsen Babayan Среда, 30 декабря 2020 г.


 

 

Placeholder
Բաբայան. Դավաճանն այսօր հանդիպել է մի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետռեգիստրում