Կայացել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հեռավար նիստը
Սպորտ
18:55 30/12/2020
Աշխարհ

Կայացել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հեռավար նիստը

Տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հեռավար նիստը։ Ընդունվել  են մի քանի կարևոր որոշումներ,որով  ԱԻԲԱ-ն սկսել է ռեֆորմների գործընթացը։Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ասոցիացիան ծրագրել է 2021թ․ անցկացնել մայրցամաքային հինգ ֆորում։ Աֆրիկյանը նախատեսված է  փետրվարի 7-ին, ամերիկյանը` փետրվարի 21-ին, եվրոպականը` փետրվարի 27-ին, Օվկիանիայինը `մարտի 6-ին, իսկ ասիականը` մարտի 20-ին:

Երկարաձգվել է պայմանագիրը դոպինգ թեստավորման միջազգային գործակալության հետ:

Ստեղծվել են հինգ նոր կոմիտեներ։ Մարզչական կոմիտեն կզբաղվի բարձրակարգ  մասնագետներ նախապատրաստելու  հարցերով և կմշակի մարզիկների վարպետության առաջընթացի լրացուցիչ մեթոդներ ու եղանակներ։

Չեմպիոնների և վետերանների կոմիտեում կընդգրկվեն մարզաձևի երախտավորներն  ու   անվանի մարզիկները,որոնք հաջողությունների են հասել համաշխարհային բռնցքամարտում  և պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին։

Մրցումների կոմիտե․վերահսկելու է AIBA-ի միջոցառումների անցկացումը, որպեսզի դրանք բավարարեն միջազգային չափանիշները։

Կանանց կոմիտե․ նպատակն է ապահովել գենդերային հավասարությունը բռնցքամարտի աշխարհում։

Բժշկական և հակադոպինգային հանձնաժողով․կապահովի մարզիկների բժշկական և հակադոպինգային բոլոր պահանջները:

Նշենք, որ վերջերս  AIBA-ի նախագահ ընտրվեց Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը: 

Placeholder
Կայացել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հեռավար նիստը