ԱՆ-ն գործարկել է COVID շտապօգնության ծառայություն
Առողջություն
15:53 31/12/2020
Հայաստան

ԱՆ-ն գործարկել է COVID շտապօգնության ծառայություն

Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033:

ԱՆ հաղորդմամբ, շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն  շուրջօրյա։

Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում:

Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում:

 

Placeholder
ԱՆ-ն գործարկել է COVID շտապօգնության ծառայություն