Արշավիր Ղարամյան. Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա
Քաղաքական
19:48 31/12/2020
ԼՂՀ

Արշավիր Ղարամյան. Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է.

«Ավարտին է մոտենում  2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:

Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝ առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:

Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է՝ միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:

Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա: Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ  ու վճռականությամբ կերտել նոր ապագա, որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն  յուաքանչյուրի  ուղենիշները:

Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի»:

Placeholder
Արշավիր Ղարամյան. Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա