03.01.2021. Հայաստանում մինչ օրս մահացել է կորոնավիրուսով 3538 հիվանդ
Օրվա թեմա
11:43 03/01/2021
Հայաստան

03.01.2021. Հայաստանում մինչ օրս մահացել է կորոնավիրուսով 3538 հիվանդ

Հայաստանում երեկ՝ հունվարի 2-ին  կատարվել է կորոնավիրուսի 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք:

ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:

Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում:


 

Placeholder
03.01.2021. Հայաստանում մինչ օրս մահացել է կորոնավիրուսով 3538 հիվանդ