Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ
Օրվա թեմա
15:55 05/01/2021
Հայաստան

Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ

«Քրոջս որդին է անհետ կորել է, զույգ եղբայրներ են, մեկին հոկտեմբերի 14-ին բերեցինք Երևանի հոսպիտալ, մյուսի անունը մոտ 10-12 օր հետո զոհվածների ցուցակում էր, բայց դին չենք գտնում»,- կառավարության շենքի առջև անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի ժամանակ ասաց  անհետ կորած զինծառայողի մորեղբայրը։

Նա նշեց, որ շրջել են բոլոր դիահերձարաններով մի քանի անգամ՝ չկա, մի զինվոր տեղեկություն է տվել, թե զույգերից մեկին մարմինը քաշ է տվել անվտանգ վայր, զոհված է եղել։

«Նոյեմբերի 4-ին մյուս եղբայրն է ԴՆԹ-ի համար անալիզ հանձնել, քանի որ երկկողմանի ծնողազուրկ են։ 2 ամիս է՝ անալիզի պատասխան չկա։ Երեկ Հերացու դիահերձարան եմ գնացել, ահասարսուռ տեսարան էր, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է։

Ասացին՝ այդ պարագայում պետք է սպասել մինչև հունվարի 25-ը,  քանի որ դեկտեմբերի 25-26-ին նոր դիեր են եկել, ԴՆԹ անալիզի պատասխանը կարող է լինել հունվարի 25-26-ին։

Մի՞թե ԴՆԹ անալիզ հանձնելու սարքն այդ մեկն է։ Եթե մեկն է, ինչո՞ւ չի գնվել նմանատիպ սարք նոյեմբերի 9-ից հետո։

Ընդհանրապես, մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարելի է երկու ամիս ԴՆԹ անալիզի պատասխանի սպասել»,- ասաց նա։

Placeholder
Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ