Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 52 հազար դեպք
Աշխարհում
11:57 08/01/2021

Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 52 հազար դեպք

Կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել Բրիտանիայում՝ ապրիլի 21-ից հետո` 1162 մահ։ Հաստատվել է կորոնավիրուսի 52 618 նոր դեպք։ Այս մասին գրում է Ria-ն։

Երկու օր առաջվա տվյալներով հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 62 322 դեպք, մահացել էր 1041 մարդ:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուս է հաստատվել 2 889 419 մարդու մոտ, 78 508 հիվանդ մահացել է:

Այս շաբաթվանից Անգլիայում հաստատվեց համընդհանուր արգելափակում՝ արդեն երրորդն անընդմեջ և նույնքան խիստ, որքան առաջինը: Կարանտինը գործում է նաև Շոտլանդիայում:

Placeholder
Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 52 հազար դեպք