Ախալքալաքում ընդլայնվել է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնող անձանց ցանկը
Տարածաշրջան
09:37 09/01/2021
Տարածաշրջան

Ախալքալաքում ընդլայնվել է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնող անձանց ցանկը

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) այսուհետ կարող են անվճար ՊՇՌ և հակագենի թեստեր հանձնել տաքսու վարորդները, շուկայի և տոնավաճառի աշխատողները, ինչպես նաև եկեղեցու աշխատակիցները: Այս մասին գրում է Jnews-ը։ 

Ախալքալաքի ՀԱԿ-ի աշխատակիցներն ամեն օր անվճար թեստեր են անցկացնում որոշ հաստատությունների աշխատակիցներին: Այժմ, ոստիկանության, հրշեջների, ուսուցիչների, անվտանգության աշխատակիցների և մունիցիպալիտետի գյուղերի բուժանձնակազմի հետ միասին, 12 օրը մեկ կարող են թեստ հանձնել տոնավաճառի, շուկայի աշխատողները, տաքսու վարորդները և եկեղեցու աշխատակիցները:

Մարդկանց ընդունում են օրվա առաջին կեսին, PCR-թեստի պատասխանները կարելի է ստանալ երկու օրվա ընթացքում, իսկ հակագենի թեստի արդյունքները՝ 20-30 րոպեում:

Ըստ ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, ավելացված կոնտինգենտից ոչ ոք դեռ չի թեստավորվել: Նրա կարծիքով, մունիցիպալիտետում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրավիճակը դեպի լավն է գնում: Նախօրեին կատարված 33 թեստերից ոչ մեկը դրական չի եղել: Բարելավումը կարելի է բացատրել նրանով, որ շատերը տանը հիվանդացել են և ոչ մի տեղ չեն դիմել », – ասել է է ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:

Համավարակի սկզբից ի վեր, Ախալքալաքի ՀԱԿ- ն անցկացրել է 2800 PCR և 577 հակագենի թեստ:

 

Placeholder
Ախալքալաքում ընդլայնվել է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնող անձանց ցանկը