Մենք չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ, այժմ պիտի դառնանք մեկ մարմին, պետություն. Մինասյան
Մշակույթ
14:46 12/01/2021
Հայաստան

Մենք չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ, այժմ պիտի դառնանք մեկ մարմին, պետություն. Մինասյան

Մեկնարկել է մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքը։

Գրող, հրապարակախոս, գնդապետ Աշոտ Մինասյանի խոսքով, պետությունն այն մարմինն է, որը յուրաքանչյուրը կարող է պահպանել, պարտավոր է պահպանել, իր մեջ կրել ու տանել։

«Ցավոք, մենք դա չարեցինք։ Չարեցինք բոլորս։ Ես առաջ կարծում էի, որ մտավորականը գրողն է, երաժիշտը, երգահանը, նկարիչը..., կներեք, բայց դա այդպես չէ։ Մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է։ Մարդն ունի հոգի, մարմին, միտք։ Պետությունն էլ դա ունի։ Եվ դուք չկարողացաք տալ այն, ինչ պետք էր իմ երկրին, ներեցեք, բայց չկարողացաք։

Դուք այն սին հեքիաթը, որ մատուցվում էր, ավելի հեշտ ընդունեցիք, քան իրականությունը, որում ապրում էինք բոլորս։ Մենք միասին չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ։ Ցավում եմ»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Աշոտ Մինասյանը կոչ արեց, որ մտավորականը, հոգևոևականը, զինվորը և մշակութային գործիչները մեկտեղվեն, դառնան մեկ մարդ, դառնան մարմին, դառնան պետություն։

«Պարտավոր եմ ասել»,- նկատեց հրապարակախոսը։

 

Placeholder
Մենք չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ, այժմ պիտի դառնանք մեկ մարմին, պետություն. Մինասյան