Ախալքալաքում և Նինոծմինդայում Covid-19-ի նոր դեպք չի հաստատվել
Տարածաշրջան
17:18 13/01/2021
Տարածաշրջան

Ախալքալաքում և Նինոծմինդայում Covid-19-ի նոր դեպք չի հաստատվել

Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4219: Ընդ որում, 319 դեպք Ախալքալաքում է գրանցվել, իսկ 142 դեպք՝ Նինոծմինդայում: 

Jnews-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն հայտնել է, որ  ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 29 նոր դեպք։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 270 անձ:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 13 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3799, մահվան դեպքերը՝ 43։

 

Placeholder
Ախալքալաքում և Նինոծմինդայում Covid-19-ի նոր դեպք չի հաստատվել