Հնարավոր է գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
Օրվա թեմա
16:40 13/01/2021
Հայաստան

Հնարավոր է գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված`  հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու  ուղղությամբ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
Հնարավոր է գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ