Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային՝ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում
Աշխարհում
18:10 14/01/2021
Հայաստան

Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային՝ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում

Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային 2024թ․ հունվարի 19-ից փետրվարի 2-ը Կանվոնդո նահանգում անցկացվելիք պատանեկան ձմեռային չորրորդ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Համապատասխան համաձայնագիրը կնքվել է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի սպորտի նախարարությունների եռակողմ հանդիպման ժամանակ:

Նշած երկրները պայմանավորվել են կատարել փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանակում, համագործակցել օլիմպիական կրթության, ժառանգության ոլորտում՝ հյուրընկալող քաղաքների և մարզական ասոցիացիաների հետ:

Կողմերը խոստովանել են, որ համավարակը ազդել է  սպորտի վրա և համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համերաշխություն և համագործակցություն:

Հայտնի է դարձել, որ պատանեկան խաղերով զբաղվում է  «Կանվոնդո -2024» կազմկոմիտեն, ոչ թե << Պհենչհան-2018»-ը, ինչպես ենթադրվում էր:

Ներկայացվել է նաև ստուգատեսի նախապատրաստական ծրագիրը։ Որոշ մարզաձևեր կանցկացվեն 2018-ի օլիմպիական խաղերի ասպարեզներում, մի քանիսն էլ՝ Հյուսիսային Կորեայում: 

Placeholder
Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային՝ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում