Grand Chess Tour. Արոնյանը հիմնական կազմում է
Սպորտ
11:23 15/01/2021
Հայաստան

Grand Chess Tour. Արոնյանը հիմնական կազմում է

Grand Chess Tour-ի կազմակերպիչները որոշել են այս տարի սկսկել մրցաշարերը: Հինգ մրցաշարերը կկայանան ամռան ամիսներին: Chess-news.ru-ից տեղեկանում ենք, որ  գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում:

Grand Chess Tour-ի սերիայում  բացի Լևոն Արոնյանից, կխաղան ևս 9  առաջատար շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Դին Լիժեն, Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո,  Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, Շաքրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով, Անիշ Գիրի:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և գրոսմայստեր Հիկարու Նակամուրան հրաժարվել են ընդգրկվել հիմնական կազմ: Նրանց փոխարեն հրավիրել են ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին և  Թեյմուր Ռաջաբովին:

Միգուցե և Կարլսենը, և Նակամուրան հնարավորություն ստանան խաղալ սերիայի մեկ մրցաշարում՝ առանց ընդհանուր մրցաշարային աղյուսակի մրցակցության:

Placeholder
Grand Chess Tour. Արոնյանը հիմնական կազմում է