Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների
Իրավունք
09:12 15/01/2021
Աշխարհ

Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների

Մոսկվայի քաղաքային դատարանը նախօրեին կրկին չի կարողացել երդվյալների կոլեգիա ընտրել՝ նրանց մասնակցությամբ քննելու Խաչատուրյան ավագ քույրերի գործը, որոնք մեղադրվում են իրենց  հոր սպանության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

Սա երդվյալներ ընտրելու հինգերորդ փորձն էր։ Ավելի վաղ ընտրությունը տեղի չէր ունեցել քույրերից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի կասկածի պատճառով:

«Աղջիկների գործով երդվյալների ընտրությունը հետաձգվել է մինչև հունվարի 29-ը, քանի որ երեկվա նիստին ընդամենը 10 հոգի էին եկել ընտրելու համար, ինչը քիչ է պահանջվող նվազագույն թվից», - ասել է պաշտպանը:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝  դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել,  որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: 

Placeholder
Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների