Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Աշխարհում
19:30 16/01/2021
Աշխարհ

Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել

Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Ինչպես պարզաբանում են լրատվամիջոցները, պաղպաղակ արտադրող ընկերությունն օգտագործել է Նոր Զելանդիայից ներմուծված կաթի փոշի, ինչպես նաև Ուկրաինայից ներմուծված շիճուկի փոշի:

Պաղպաղակի մի խմբաքանակ առգրավվել է և կարանտինացվել: Հակահամաճարակային ծառայությունը փնտրում է մարդկանց, ովքեր հնարավոր է շփվել են արտադրանքի հետ` բացառելու դրանց վարակման դեպքերը:

Լիդսի համալսարանի վիրուսաբան դոկտոր Սթիվեն Գրիֆինը ենթադրում է, որ այդ դեպքը, հավանաբար, եզակի է, և պաղպաղակում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման պատճառը COVID-19-ով վարակված անձի հետ շփումն էր:
 

Placeholder
Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել