Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են.
Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի՝ թուրքական, այնուհետեւ՝ հայկական ԱԱԾ-ի կողմից բացահայտվելուց հետո նաև հայկական գործակալ լինելու մասին տեղեկատվություն։
Վերոնշյալը շտապեց հերքել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ակնհայտ է, որ որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
Ավելին, չի էլ հերքի որևէ անձի իր գործակալ հանդիսանալու հանգամանքը, անգամ, եթե հրապարկվել են դա հավաստող ուղղակի, սևը սպիտակի վրա գրված ապացույցները։
Հետևաբար՝ անիմաստ հերքումների վրա ժամանակ վատնելու փոխարեն, առաջարկում եմ հայրենի ԱԱԾ-ին, օրինակ՝ մեկնաբանել ՀՀ սահմանները ադրբեջանական GPS-ներով որոշելու հանգամանքը և պարզաբանել, թե արդյո՞ք այդ իրավիճակի նկատմամբ անտարբերությունն ու հանդուրժողականությունը, կամ, ընդհանրապես, դավադիր ուժերի շարունակական պաշտոնավարման հանդիսանում է իրավահպատակ վարքագիծ»։
Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են❗️❗️❗️ Սուրբ աթոռում նախկին դեսպան Mikayel Minasyanն հրապարակեց ՀՀ ազգային...
Posted by Gohar Meloyan on Saturday, 16 January 2021