Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի
Սպորտ
19:56 18/01/2021
Աշխարհ

Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի

32-րդ ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել  վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում  պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով  է  անցկացվելու մարզահանդեսը»,-ասել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին։

Օլիմպիական ավանի  ղեկավար Սաբուրո Կավաբուչին  կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների  անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն :

Այնուամենայնիվ, երկրում  իրավիճակի վատթարացման պատճառով ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:

Placeholder
Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի