Իրանի բիոտեխնոլագիայի ասոցիացիայի նախագահ. Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է
Տարածաշրջան
11:30 18/01/2021
Տարածաշրջան

Իրանի բիոտեխնոլագիայի ասոցիացիայի նախագահ. Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է

Իրանի բիոտեխնոլագիայի սսոցիացիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է:

Կիրակի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ոլորտում իրանցի հետազոտողների ձեռքբերումներին, Սիրուս Զեյնալին ասել է. «Իրանում արտադրված պատվաստանյութը ստեղծվել է մահացած վիրուսից, ինչպես Չինաստանում արտադրված պատվաստանյութը: Իրանական պատվաստանյութը կենդանիների վրա փորձարկման փուլում արդյունավետ է եղել և ներկայումս մեկնարկել է կլինիկական փորձարկումների փուլը»:

Իրանցի հետազոտողների ստեղծած «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի առաջին ներարկումներն իրականացվել են 2020թ. դեկտեմբերի 29-ին: Կլինիկական փորձարկման երկրորդ փուլի պատվաստումներն իրականացվել  են 2021թ. հունվարի 4-ին և 5-ին և մինչ այժմ հաջող են եղել:

 

Placeholder
Իրանի բիոտեխնոլագիայի ասոցիացիայի նախագահ. Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է