Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
15:34 23/01/2021
Տարածաշրջան

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 972 դեպք, այստեղից բուժվել է 240 629 մարդ, մահացել է 3 038 պացիենտ:

1tv.ge-ն գրում է, որ Կարանտինային տարածքներում գտնվում է 530 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 3 302 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 444:

Բացի այդ, հունվարի 22-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 903 դեպք, ապաքինվել էր 636 պացիենտ:

Jnews-ը գրում է, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել։ 

Placeholder
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել