Վրաստանի բնակչության կեսը պատրաստ է պատվաստմանը, պատվաստանյութը կլինի փետրվարի վերջին
Տարածաշրջան
19:36 26/01/2021
Տարածաշրջան

Վրաստանի բնակչության կեսը պատրաստ է պատվաստմանը, պատվաստանյութը կլինի փետրվարի վերջին

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն միջգերատեսչական խորհրդի նիստից հետո անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցին:Այս մասին գրում է «aliq.ge»-ն։ 

Նա մեջբերել է նախօրեին հրապարակված հարցման արդյունքներն ու նշել, որ երկրի բնակչության կեսից ավելին՝ 50-60%-ը, պատրաստ է պատվաստվելուն:

Գամկղրելիձեն նշել է, որ վերջին ամիսների ընթացքում պատվաստանյութի նկատմամբ Վրաստանի բնակչության տրամադրվածությունը բացասական է դարձել: Սրանում Գամկղելիձեն մեղադրել է լրատվամիջոցներին՝ սխալ տեղեկություն տարածելու համար:

Ինչ վերաբերում է նորմալ կյանքին վերադառնալու ժամկետներին՝ Գամկղրելիձեն նշել է, որ տարի ու կես հետո միայն հնարավոր կլինի առանց սահմանափակումների առօրյային:

Ավելի վաղ,  Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկիր ներկրման ժամկետների մասին: Ըստ նրա՝ Վրաստանի կառավարությունն արդեն դիմել է բուժհաստատություններին՝ բուժաշխատողների մասին մանրամասն տեղեկություն ներկայացնելու պահանջով:

«Պատվաստանյութին սպասում ենք փետրվարի վերջին, ներմուծողների հետ մշտական կապ ենք պահում: Շուտով կունենանք բուժաշխատողների ամբողջ ցուցակը, որոնք էլ առաջինը կպատվաստվեն: Այսպես ճիշտ կպլանավորենք պատվաստման ընթացքը,-ասել է Տիկարաձեն:

Placeholder
Վրաստանի բնակչության կեսը պատրաստ է պատվաստմանը, պատվաստանյութը կլինի փետրվարի վերջին