Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերկել. Համաճարակի հետևանքները հետագա տարիներին հետք են թողնելու հասարակության վրա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը համաճարակի դեմ հաղթանակի հույս են ներշնչում, բայց ճանապարհը չի լինի այնքան արագ, որքան շատերը կցանկանային, և վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ճանապարհն այնքան կարճ չի լինի, որքան մենք հույս ունեինք»,- ասել է նա:
Ըստ նրա, կորոնավիրուսը «խոր հետք» է թողնում հասարակության և տնտեսության կառուցվածքի մեջ:
«Առաջիկա ամիսներին և տարիներին դա հետք կթողնի մեր կյանքի վրա»,- հավելել է Մերկելը:
Ըստ Գերմանիայի կանցլերի, համաճարակը ցույց է տվել բոլոր երկրների «գլոբալ փոխկապակցվածությունը», ինչպես նաև հասարակության «խոցելիությունը» նման մարտահրավերների առջև: Այս համատեքստում Մերկելը հիշեցրել է բազմակողմանիության դերը և գլոբալ խնդիրների նկատմամբ «ազգային մոտեցումների» անընդունելիությունը:
Նա ևս մեկ անգամ հանդես է եկել ամբողջ աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուժեղացման և պատվաստանյութերի արդարացի բաշխման օգտին: