Ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որի մեջ կներառվի 4 կառույց
Առողջություն
13:17 27/01/2021
Հայաստան

Ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որի մեջ կներառվի 4 կառույց

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ նախատեսվում է այսօր սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայության, ընտանեկան նպաստների համակարգի, հաշմանդամության ոլորտի և զբաղվածության ոլորտի աշխատանքների օպտիմալացում:

«Հիմա առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի, նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները և  հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- հայտնեց նախարարը և նշեց, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:

Placeholder
Ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որի մեջ կներառվի 4 կառույց