Հայտնի են Մ-21 հավաքականի մրցակիցները Եվրո-2023-ի որակավորման փուլում
Սպորտ
20:14 28/01/2021
Հայաստան

Հայտնի են Մ-21 հավաքականի մրցակիցները Եվրո-2023-ի որակավորման փուլում

Կայացել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

«Հունվարի 28-ին՝ ՈՒԵՖԱ գրասենյակում, կայացել է ՈՒԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-21 հավաքականը ընդգրկվել է H խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականների հետ։

Խմբի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ»,-ասվում է հաղորդագրությունում։ 

Placeholder
Հայտնի են Մ-21 հավաքականի մրցակիցները Եվրո-2023-ի որակավորման փուլում