Բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խորհուրդ են տվել դիետայի անցնել
Աշխարհում
19:45 30/01/2021
Աշխարհ

Բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խորհուրդ են տվել դիետայի անցնել

Բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խորհուրդ են տվել դիետայի անցնել, որպեսզի մեղմեն ռադիկուլիտը: «Գազետա ռու»-ի փոխանցամբ, այդ մասին գրել է The Sun-ը:

Բժիշկների կարծիքով, ավելորդ քաշից ազատվելը կօգնի 84-ամյա հովվապետին մեջքի ցավերի դեմ պայքարում: Հռոմի պապին խորհուրդ են տալիս ուտել բրնձի, ձկան, մրգերի և բանջարեղենի փոքր բաժիններ: Մակարոնեղենը և ալյուրը պետք է բացառվեն սննդակարգից:

Ինչպես գրում է թերթը, օրերս կարդինալների հետ ունկնդրության առջև ելույթ ունենալիս՝ Հռոմի պապը խախտեց կանոնը և ելույթ ունեցավ նստած վիճակում:

«Ես պետք է ձեզ հետ խոսեմ կանգնած վիճակում, բայց դուք գիտեք, որ իմ ռադիկուլիտը շատ ցավոտ է: Այնպես որ, եթե ինձ թույլ տաք, ես ներողություն եմ խնդրում և կխոսեմ նստած վիճակում»,- հովվապետի խոսքերը մեջբերել է լրատվական գործակալությունը:

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ եթե Հռոմի պապը հետևի բժիշկների խորհուրդներին, ապա նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և նրա նախորդը՝ պաշտոնաթող Հռոմի պապը՝ Բենեդիկտոս 16-րդը, պատվաստվել էին կորոնավիրուսի դեմ:
 

Placeholder
Բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խորհուրդ են տվել դիետայի անցնել