ԻԻՀ նախագահ.Առաջիկա շաբաթներին կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը կժամանի Իրան
Տարածաշրջան
10:31 04/02/2021
Տարածաշրջան

ԻԻՀ նախագահ.Առաջիկա շաբաթներին կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը կժամանի Իրան

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատվաստանյութի առաջին բեռնվածքի ժամանումից անմիջապես հետո, կմեկնարկի համընդհանուր պատվաստումը, ըստ առաջնահերթությունների: Այս մասին գրում է Pars Today-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ունեցած ելույթում Հասան Ռոհանին ասել է. «Իրանի դեմ տնտեսական պատերազմի ու պատժամիջոցների իրականությունը մարդկանց համար շոշափելի էր և ցույց տվեց, որ թշնամին չհապաղեց խոչընդոտել նույնիսկ մարդկանց առօրյա կյանքի և առողջության համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի ու պատվաստանյութի հասանելիությանը»:

Հասան Ռոհանին հավելել է, որ տնտեսական բազմակողմանի պատերազմում կառավարության ամենամեծ ձեռքբերումներից մեկը բարդ պատժամիջոցների չեզոքացումն էր և  պատավստանյութի ու  դրա համար նախատեսված ֆինանսական միջոցների ձեռքբերումը:

Ռոհանին հուսով է, որ հաջորդ տարի իրանական պատվաստանյութն արդեն հասանելի կլինի և Իրանի համակարգն ու կառավարությունը կունենան հպարտանալու ևս մեկ առիթ:

Placeholder
ԻԻՀ նախագահ.Առաջիկա շաբաթներին կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը կժամանի Իրան