«Հայոց պատմություն» , «Հայ գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների  աղմուկն ու լռությունը
Կրթություն, գիտություն
14:06 04/02/2021
Հայաստան

«Հայոց պատմություն» , «Հայ գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների աղմուկն ու լռությունը

Այսօր կառավարությունում քննարկվում էր  կրթության նոր չափորոշիչի հարցը, նախագիծը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի առաջարկով ներկայացնում էր  վերջինիս տեղակալ տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախագծի ներկայացումից հետո  առաջարկեց անդրադառնալ նաև հայ եկեղեցու, պատմության և գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:

Հարցին որոշեց պատասխանել նախարար Վահրամ Դումանյանը  և վստահեցրեց, որ այդ  հարցերի շուրջ աղմուկը այս պահին չկա:

Դումանյանը նշեց , որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ է, իսկ «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաների ուղղությամբ  հանդիպում է եղել ԳԱԱ գործընկերների հետ:

«Քննարկել ենք և հասկացել, թե իրական աղմուկը ինչի շուրջ է, այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա, անցել ենք գործնական փուլ, և որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,-հայտարարեց Դումանյանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ աշակերտների կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը:

Նախագծով ամրագրվում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Նախագծով  առաջարկվում է հրաժարվել բացասական կամ անբավարար միավորային շեմից, իսկ գնահատման գործիքակազմը կսահմանվի առանձին միասնական կարգով։

Placeholder
«Հայոց պատմություն» , «Հայ գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների աղմուկն ու լռությունը