Արցախում սկսվել է Սպուտնիկ-V-ով ռուս խաղաղապահների երկրորդ չափաբաժնով պատվաստումը
Առողջություն
10:40 05/02/2021
ԼՂՀ

Արցախում սկսվել է Սպուտնիկ-V-ով ռուս խաղաղապահների երկրորդ չափաբաժնով պատվաստումը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բուժաշխատողներն Արցախում սկսել են Սպուտնիկ-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով խաղաղապահների պատվաստումները:

Առաջինը պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Ապագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական շարժական թիմերը պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող անձնակազմին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ընդհանուր առմամբ պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ է առաքվել Արցախ։

Նշվում է, որ այս թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմի համար: Պատվաստանյութը առաքվում է հատուկ ջերմային տարաների մեջ, որոնք ապահովում են պատվաստանյութի անվտանգությունը փոխադրման ընթացքում:

Պատվաստումն ավարտելուց հետո բոլոր զինվորականները ստանում են կանխարգելիչ պատվաստումների սերտիֆիկատ նոր կորոնավիրուսային վարակի դեմ, որում նշվում է Սպուտնիկ-V պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները:

Placeholder
Արցախում սկսվել է Սպուտնիկ-V-ով ռուս խաղաղապահների երկրորդ չափաբաժնով պատվաստումը