Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ
Մշակույթ
17:35 05/02/2021
Հայաստան

Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 10-ին  ժամը 19.30  Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու յուրօրինակ համերգով, որի ընթացքում կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ։ Այս մասին հայտնում են նվագախմբից: 

Համերգի ծրագիր

Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Նաբուկո» օպերայից
Ամիլկարե Պոնկիելլի՝ «Ժամերի պարը» «Ջոկոնդա» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Շամիրամ» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Օթելլո» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Մոխրոտը» օպերայից
Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Սիցիլիական ժամերգություն» օպերայից
Ջակոմո Պուչինի՝ Ինտերմեցցո «Մանոն Լեսկո» օպերայից
Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Ճակատագրի ուժը» օպերայից

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Placeholder
Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ