Արցախում կամավորները մաքրում են հուշարձանների տարածքները
Հասարակություն
11:55 07/02/2021
ԼՂՀ

Արցախում կամավորները մաքրում են հուշարձանների տարածքները

Արցախում մի խումբ երիտասարդ կամավորներ հանդես են եկել հայրենանվեր նախաձեռնությամբ՝ մաքրել շրջապատը աղբից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, կամավորական փոքրիկ խմբի մաքրման աշխատանքները երեկ իրականացվել են Ստեփանակերտի  մերձակայքում գտնվող Դաշուշենի և Կրկժանի խաչ-հուշարձանների  տարածքում: 

Կազմակերպիչները վստահեցնում են, որ  այդ աշխատանքները շարունակական են լինելու և կոչ են անում  բոլորին՝ միանալ իրենց նախաձեռնությանը:

Placeholder
Արցախում կամավորները մաքրում են հուշարձանների տարածքները