Մեսսին նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհում
12:11 08/02/2021
Աշխարհ

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության խաղում կատալոնական «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ խաղն ավարտվել է 3։2 հաշվով։

«Կապույտ նռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինման դուրս գալուց հետո 136 վայրկյանում դարձել է գոլի հեղինակ: Սա արգենտինացու համար նոր անձնական ռեկորդ է Լա Լիգայում:

Այս պահին մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 43 միավորով երկրորդ տեղում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» վեց տարվա ընթացքում անընդմեջ ճանաչվել է որպես լավագույն ակումբ։
 

Placeholder
Մեսսին նոր ռեկորդ է սահմանել