Պրադո թանգարանում ավելի շատ կին նկարիչների աշխատանքներ կհայտնվեն
Մշակույթ
10:00 08/02/2021
Աշխարհ

Պրադո թանգարանում ավելի շատ կին նկարիչների աշխատանքներ կհայտնվեն

Մադրիդի Պրադո թանգարանում ավելի շատ կին նկարիչների աշխատանքներ կցուցադրվեն։ Հաստատությունը նախատեսում է թարմացնել մշտական ցուցադրության մի քանի սրահներ` սկսած 18-19-րդ դարերի նկարներից: Այս մասին գրում է euro-pulse.ru կայքը։

Տղամարդ և կին նկարիչների նկարները, որոնք միաժամանակ աշխատել են Մադրիդում, որոշել են չբաժանել ըստ ազգային դպրոցների։ Միասին ցուցադրվելու են Մադրիդում ստեղծած հոլանդացիների, իտալացիների, իսպանացիների գործերը:

Փոփոխությունները տեղի կունենան աստիճանաբար ամբողջ 2021 թվականի ընթացքում։ Դեռ հստակեցված չէ, թե քանի նկարչի և նկարչուհու աշխատանք է հայտնվելու ցուցահանդեսում:
 

Placeholder
Պրադո թանգարանում ավելի շատ կին նկարիչների աշխատանքներ կհայտնվեն