Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք
Տարածաշրջան
12:24 09/02/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 331 փորձարկում, այդ թվում 12 700-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 631-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,74%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,63%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 263 057 դեպք, այստեղից ապաքինվել է 254 916 մարդ, մահացել է 3 306 պացիենտ:

 

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք