Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան
Սպորտ
20:36 11/02/2021
Հայաստան

Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան

Աշխարհռչակ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան։

Նա ծնվել է 1929 թ. փետրվարի 11-ին։  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ  է(1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնացել է անպարտելի:

Նա հայաստանցի միակ մարզիկն է, որը 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (օղակներ, զուգափայտ,  պտտաձող մրցաձևերում): Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է: Աշխարհի միակ հայ մարզիկն է, որը կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը։

 

Placeholder
Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան