Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, մահացել 10 մարդ
Տարածաշրջան
13:28 11/02/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, մահացել 10 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 21 890 թեստ, այստեղից 13 380-ը՝ հակագենի արագ թեստով և 8 510-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,54%, վերջին 14 օրը – 3,5 %, վերջին 7 օրը – 3,23 %:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 158 դեպք: Ապաքինվել է ևս 639 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 024:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 321 անձ:

 

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, մահացել 10 մարդ