Այս ոչնչությունները պետք է հեռանան, և գա մի մարդ, ով իր «ես»-ից բարձր կդասի ազգային արժեքները. Արամո
Քաղաքական
18:56 12/02/2021
Հայաստան

Այս ոչնչությունները պետք է հեռանան, և գա մի մարդ, ով իր «ես»-ից բարձր կդասի ազգային արժեքները. Արամո

«Վստահ եմ, որ իշխանության կգա մեկը, որը բոլոր ոլորտներում ազգային արժեքներն ավելի բարձր կդասի, քան իր «ես»-ը»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

Նրա խոսքով, նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում։

«Մի բանում եմ վստահ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետև շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում, և ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի։ Տարբեր բնագավառներում ամեն ինչ փլուզված է»,- կարծիք հայտնեց նա։

Արամոյի խոսքով, եթե հրապարակում հավաքվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 300-400 հազար մարդ, Փաշինյանը, միևնույն է, չի հեռանա։

«Վերջին 30 տարում ժողովուրդը պայքարի մեջ է, բայց այն, ինչ եղավ վերջին 2,5-3 տարում, մտածված խաղ է եղել և շարունակվում է։ Աչքաթող եղած իրավիճակ է, համայնքի ղեկավարները փաստում են, որ բնակիչներն են բանակցում ադրբեջանցիների հետ։ Եթե ԱԺ-ում նստած երեսփոխանները մի քիչ մարդ լինեն, հրաժարական կտան»,- նշեց նա։

Placeholder
Այս ոչնչությունները պետք է հեռանան, և գա մի մարդ, ով իր «ես»-ից բարձր կդասի ազգային արժեքները. Արամո