14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ
Առողջություն
12:07 14/02/2021
Հայաստան

14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 791 է»,-հայտնում է ԱՆ-ն:

Placeholder
14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ