Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք
Տարածաշրջան
14:51 17/02/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 499 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 192 փորձարկում, այդ թվում 12 628-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 564-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 242 մարդ, այդ թվում Թբիլիսիում՝ 98, իսկ Աջարիայում՝ 45: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 878 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք