Կայացել է Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը
Սպորտ
20:09 17/02/2021
Աշխարհ

Կայացել է Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը

Միջազգային մրցաշար կարելի է համարել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը: Տանտերերից բացի մասնակցում են  նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

10 մետրանոց  աշտարակացատկում առաջինը մրցելույթ  ունեցան երկյակները ՝ սինքրոն մրցաձևի ցատկորդները: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Վարդան Բայանդուրյան  «թռչող  զույգը» գրավեց երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով  միայն տանտերերին:

Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ վերը նշած տղաները  վաղը ՝ փետրվարի  18 –ին  կմրցեն անհատական 10 մ աշտարակացատկում:

Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում  մեդալների համար կպայքարեն  եզրափակիչ մտած  ջրացատկորդները:

Placeholder
Կայացել է Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը