Ցանկանում են Բելառուսին զրկել «Եվրատեսիլին» մասնակցելուց
Մշակույթ
12:23 18/02/2021
Աշխարհ

Ցանկանում են Բելառուսին զրկել «Եվրատեսիլին» մասնակցելուց

Եվրախորհրդարանի պատգամավոր Կարին Կարլսբրոն առաջարկել է զրկել Բելառուսին 2021 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նոր պատժամիջոցներ կարող են ընդունվել երկրի ներքաղաքական անկայուն իրավիճակի պատճառով:

«Այսօր Եվրախորհրդարանում հանդես եկա նախաձեռնությամբ՝  Բելառուսին հեռացնելու պահանջով հավաքել ստորագրություններ՝ ուղղված Եվրոպական ռադիոյի և հեռուստատեսության միությանը», - գրել է Կարլսբրոն ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Բելհեռուստառադիոընկերության ղեկավարն ընդգրկվել էր պատժամիջոցների ցուցակում: Եվրամիությունը նրան մեղադրում է «աշխատակիցներին հետապնդելու մեջ»:
Եվրատեսիլ 2021-ը տեղի կունենա Ռոտերդամում մայիսի 18-22-ը:

Placeholder
Ցանկանում են Բելառուսին զրկել «Եվրատեսիլին» մասնակցելուց