Երևանի քաղաքապետարանի նոր գնած միկրոավտոբուսներն արդեն խափանվում են երթուղիներում
Հասարակություն
11:09 21/02/2021
Հայաստան

Երևանի քաղաքապետարանի նոր գնած միկրոավտոբուսներն արդեն խափանվում են երթուղիներում

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուկի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նոր բերված «Գազել» միկրոավտոբուսներից մեկը փողոցում խափանվել է:

Ավագանու անդամը գրել է. «Այո´, հարգելի համաքաղաքացիներ, ճիշտ եք տեսնում: Սա մեր նոր ձեռք բերված ГАЗель-ն է:

Չէ, ոչինչ չեմ ասում: Թողնում եմ Ձեր դատին»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 15-ից  11 միկրոավտոբուս  սկսել էր սպասարկել Երևանի 38 համարի երթուղին գիծը:

Placeholder
Երևանի քաղաքապետարանի նոր գնած միկրոավտոբուսներն արդեն խափանվում են երթուղիներում