Facebook-ն արգելափակել է պատվաստումների առավելությունների մասին տեքստերը
Առողջություն
13:56 22/02/2021
Աշխարհ

Facebook-ն արգելափակել է պատվաստումների առավելությունների մասին տեքստերը

Facebook սոցիալական ցանցը սկսել է արգելափակել պատվաստումների առավելությունների մասին գովազդները՝ քաղաքական գովազդի տեղադրումը սահմանափակող ֆիլտրերի պատճառով:  «Politico»-ի հրապարակումը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:

Նշվում է, որ սոցիալական ցանցն 110 խմբից արդեն հեռացրել է վճարովի գովազդային հաղորդագրությունները: Նրանցում ասվում էին պատվաստանյութի ազդեցության մեխանիզմների, ինչպես նաև պատվաստումների վայրերի մասին: Այստեղ խոսքը գնում է ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական կազմակերպությունների գովազդների մասին:

Facebook-ը խոստովանել է, որ գովազդային գրառումներն արգելափակվել էին, բայց արդեն սկսել են վերականգնել դրանց մի մի մասի հասանելիությունը:

«Մենք շարունակում ենք թույլատրել COVID-19- ի հետ կապված գովազդային հաղորդագրությունների հրապարակումը, որոնք տարածում են պատվաստանյութի արդյունավետության մասին տեղեկություններ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդագրություն էր տարածվել, որ Facebook-ը և Instagram-ը կհեռացնեն COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվական հաղորդագրություններ:

Placeholder
Facebook-ն արգելափակել է պատվաստումների առավելությունների մասին տեքստերը