«Խոնարհում հերոսներին»
Օրվա թեմա
11:29 24/02/2021
Հայաստան

«Խոնարհում հերոսներին»

Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով:

Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից: 

Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
Համերգին կհնչեն Կոմիտասի «Հավունհավուն», «Սիրտիմսասանի», «Գարուն» ստեղծագործությունները, Հալաջյանի Սիրո և մահվան երգերը /Ռուբեն Սևակի  խոսքերով/, Մոցարտի «Ավեվերում կորպուս»-ը, Բարբերի «Ագնուս Դեի»-ն, Հայդնի Մեսսաթիվ 7-ը:

 

Placeholder
«Խոնարհում հերոսներին»